Սահմանադրական դատարանը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի կիրառումը ժամանակավորապես կասեցնել-չկասեցնելու վերաբերյալ որոշում կկայացնի մինչև հունվարի 25-ը` քանի դեռ չկա վերջնական որոշում այդ համակարգը Սահմանադրությանը համապատասխան լինել-չլինելու հարցի վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավաբան Մարիաննա Քալիշյանը:
Նրա խոսքով`Սահմանադրական դատարանը արդեն քննության է առել գործը` կապված նոր համակարգը Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներին համապատասխանեն լինելու հետ: Քալիշյանի խոսքով` նոր համակարգը հակասում է Սահմանադրությանը` կապված այն բանի հետ, որ կա պարտադրանք: Բացի այդ, հակասություն կա` կապված սեփականության իրավունքի հարցի և խտրականության դրսևորման հետ: