«Առ այսօր չեն փարատվել կասկածներն այն մասին, թե ինչ ընթացակարգով է Սահմանադրական դատարանը դիմումներ ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձանաժողով՝ հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ հուլիսի 18-ի ՍԴ աշխատակարգային որոշումներով ՍԴ-ն արդեն իսկ կասեցրել էր տվյալ գործերի քննությունը»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։
Միրզոյանի խոսքով՝ առ այսօր ՍԴ-ն ԱԺ-ին չի տրամադրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղարկած դիմումների հայերեն տեքստերը․ «Ի պատասխան ԱԺ աշխատակազմի՝ ՍԴ աշխատակազմին ուղղված գրության, ստացվել է ֆորմալ գրություն, որտեղ գրված է, որ պատասխանող կողմը ԱԺ աշխատակազմը չէ, և դիմումի հայերեն տարբերակը վերջինիս տրամադրվել չի կարող»։
Նա նշեց, որ ԱԺ-ն ՍԴ-ի տվյալ գործողություններին պետք է համարժեք գնահատական տա։