տուն Քաղաքական ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց

ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց

278
0

ԱԺ-ում այսօր երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրվեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը։

Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը ներկայացվել էր կառավարության կողմից։

Նախագիծն ընդունվեց 82 կողմ ձայնով։ Նշենք, որ այն սահմանադրական օրենք էր և հարկավոր էր պատգամավորների 80 ձայն։