Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը հրաժարական տալու մտադրություն չունի՝ կապված արդարադատության նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության հետ։
«Ես կարող եմ խոսել իմ անունից և հայտարարում եմ, որ ես չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- հայտարարեց Գյուլումյանը։
Նշենք, որ հանրության քննարկմանը ներկայացված «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծով հստակեցվում է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը։
Իսկ ինչպե՞ս է գնահատում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը․ «Թույլ տվեք՝ ես քաղաքական գնահատականներ չտամ»,- ասաց նա։