տուն Լուրեր ՍԴ անդամները, ինչպես և ես, իրավունք չունեն մեկնաբանելու այդ որոշումը. պաշտպան

ՍԴ անդամները, ինչպես և ես, իրավունք չունեն մեկնաբանելու այդ որոշումը. պաշտպան

94
0

big_1373962947_7705791

Այսօր ՄԻՊ Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանեց ՍԴ որոշումը՝ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ: Պաշտպանը նույնպես վստահ չի կարող ասել՝ օրենքը պարտադիր է, թե՝ ոչ:

«Ինքս դժվար եմ կողմնորոշվում՝ օրենքը ինձ համար կամավոր է, թե պարտադիր: Բոլորս ինչ-որ իմաստով մոլորված ենք: Ես մտահոգություն եմ տեսնում նրանում, որ  լինելով իրավաբան, չեմ կարող հասկանալ 6-րդ և 7 –րդ կետերի միջև տարբերությունը:

Ինձ հարցնում են հիմա վճարենք, թե չէ, ես ասում էի մի վճարեք, որովհետև օրենքի հոդվածները կասեցվել են, բայց հիմա վստահ չեմ կարող ասել մի վճարեք, քանի որ ձեր նկատմամբ կարող են տուգանքներ կիրառել և դատական գործը, հնարավոր է, որ չշահեք»,- ասում է նա:

Կարեն Անդրեասյանը նշում է, որ ՍԴ անդամների և ցանկացած ֆիզիկական անձի մեկնաբանությունը ՍԴ որոշման վերաբերյալ, ունի նույն իրավաբանական արժեքը:

«ՍԴ անդամները, ինչես և ես, իրավունք չունենք մեկնաբանություն տալու այդ որոշմանը, բայց ինչ անենք, եթե այդ որոշումը մեկնաբանության կարիք ունի:  Ելնելով այդ գործընթացներից՝ ես չեմ կարող մեկնաբանել ՍԴ առանձին անդամների գործողությունները: Միայն կարող եմ ասել, որ ինձ համար անհասկանալի է ՍԴ որոշման այն հատվածը, թե ի՞նչ անեմ հիմա ես մինչև սեպտեմբերի 30-ը, ի՞նչ անեք դուք մինչև սեպտեմբերի 30-ը: Մի շարք իրավաբանների հետ փորձում ենք խելք-խելքի տալով հասկանալ այս բարդ խնդրի բանալին: ՍԴ անդամը իրավունք ունի կարծիք հայտնել, բայց դա իրավական հետևանքներ չի առաջացնում: Ընդհանրապես, լավ կլիներ, եթե ՍԴ որոշումները մեկնության կարիք չունենային»,- եզրափակեց պաշտպանը:

 

Անի Պետրոսյան