Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալմանը:
Վարչապետը նշեց՝ ցավալի է, որ ժողովրդի կողմից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել. «Կարող է վարչապետի կողմից շնորհվող «վաստակավոր շինարարի» կոչում շնորհելու համար վերցնել 5000 դոլար: Սա վիրավորանք է 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխության արժեքների հասցեին: Նման վիրավորանք հասցրած անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության»:
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: