ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը և դրա առնչությամբ շրջանառվող վարկածները:
«Նախևառաջ՝ լուրն ապշահար արեց ինձ ու իմ գործընկերներին: Այս պահին շատ բան չեմ կարող ասել, քանի որ լուրը նոր է, տեղեկացել եմ մամուլից»,- նշել է ԱԺ փոխխոսնակը:
Դիտարկմանը՝ կատարվածը սպանություն է, թե՞ ինքնասպանություն, Ալեն Սիմոնյանը զերծ մնաց միանշանակ մեկնաբանություն տալուց՝ հորդորելով սպասել նախաքննական մարմնի պաշտոնական վարկածին:
«Ամեն դեպքում սա ահազանգ է նախկինների կողմից, պետք է հետևություններ անենք»,-հավելել է Ալեն Սիմոնյանը: