Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ հարցին՝ ինչու՞ է Հայաստանը հրաժարվել մասնակցել Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովին:
«Սա մերժման խնդիր չէ, սա արտահայտությունն է ինքնիշխանության: Մենք չենք մերժել, վարչապետն ունի այցերի իր ծրագիրն ու իր ներքին քաղաքականության գերակայությունները: Մեզ պետք է ուղղակի համադրել և գտնել՝ ինչպես վարվել նմանատիպ տարբեր հարցերում: Սրանից ելնելով էր, որ այսպես վարվեցինք», — ասաց Մնացականյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին: