«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում հաղթանակի հասնելու մասին:
«Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց հաղթանակ տոնել: Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ է: Երբ խաղում ես Դորտմունդի «Բորուսիայի» հետ իրենց մարզադաշտում, միշտ էլ դժվար է լինում: Ինձ թվում է՝ դա տեսել են բոլորը»,-ասել է Նոյերը:
Աղբյուրը՝ Armsport.am