տուն Հասարակություն Սա կարող է կարևոր կանխավճար լինել հետագա ամիսների համար. նախարար

Սա կարող է կարևոր կանխավճար լինել հետագա ամիսների համար. նախարար

232
0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ասուլիսի ընթացքում նշեց, որ նախարարությունը մասնակցում է բոլոր ծրագրերի քննարկմանը, որովհետև կառավարության հիմնական մասը մասնակցում է դրան:

«Ինչ վերաբերում է բաժանորդներին՝ խոսքը 220000 բաժանորդի մասին է, և 660000 մարդու, եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր ընտանիքում միջինը երեք հոգի է ապրում: Զանգեր, չեմ կարող ասել, որ եղել են՝ կոմունալների հետ կապված, որովհետև աջակցության կարիքը, որը որ հայտնում են մարդիկ, տարբեր ոլորտներին է վերաբերում: Սա, իսկապես, կարծում եմ, որ աջակցություն է հենց մեր խմբերի՝ ավելի խոցելի և սոցիալապես դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների համար, որովհետև, նախ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրենք նաև ամենապարտաճանաչ բաժանորդներից են, երկրորդ՝ սա կարող է նաև շատ կարևոր կանխավճար լինել հետագա ամիսների համար, և հիշեցնեմ, որ մեր քաղաքացիները, որոնք սոցիալապես անապահով են և ընդգրկված են ընտանեկան նպաստի կամ սոցիալական նպաստի համակարգում, նաև արդեն որոշակի սուբսիդավորում ունեն, այնպես որ՝ իրենց դեպքում սա գրեթե կրկնակի աջակցություն է լինում»,- նշեց նախարարը:

Կապված արտակարգ դրությունը երկարաձգելու հետ՝ նա ասաց, որ աջակցությունը, բնականաբար, չի կարող ամբողջապես լուծել խնդիրները, սրանք մեղմելու, իրավիճակը փոքր-ինչ լուծելու միջոց է:

Հիշեցնենք, որ քննարկվում է 12-րդ ծրագիրը՝ կոմունալ վճարների առնչությամբ, արդյունքները կհրապարակվեն որոշումն ընդունելուց հետո: