տուն Հասարակություն Իրավական Սա անասնական բնազդներով ապրողների մասին պատմություն է․ Արման Բոշյան

Սա անասնական բնազդներով ապրողների մասին պատմություն է․ Արման Բոշյան

344
0

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բոշյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Էս մանկագողության ու վաճառքի թեման մի քանի անգամ փորձեցի ընկալեմ, բայց մի տեսակ բանականությունը բլոկում էր, ոնց որ ասի` լսի, սա անառողջ մարդկանց, մարդկային ամենացածր կեղտի, տո ինչ մարդ, սա անասնական բնազդներով ապրողների մասին պատմություն է, խնայի քեզ։

Նոր եթերով էդ երեխեքի մայրերն էին խոսում, պատմում են էդ օրերի իրավիճակը, դեպքերի ընթացքը ու ես՝ մարդ, ով արդեն էլ երեկվա երեխեն չի, ով կարա ասի, որ էս կյանքում մի քանի բան տեսել է ու հասկացել, ուզում էի ալիքը փոխել, որովհետև պատմում է, որ մի կոշիկի արկղի մեջ երեխու կտորներն են տվել, թե էս ա տարեք թաղեք, մյուսին համոզել են, թե մահացած է ծնվել, էն մյուսին ….

Ես թեմայով երկար-բարակ չխոսեմ, սա դարի հանցագործությունն է, սա անմարդկային ու ամենաստոր բանն է, որ կարելի էր անել: Էս գործի բոլոր մասնակիցները, բոլոր՝ անխտիր իրականացնողներից մինչև իմացողներն ու չհայտնողները պետք է բացահայտվեն, պետք է պատասխանատվություն կրեն ամենախիստ ձևով ու ոչ միայն օրենքով, այլ նաև մարդկային դատով, սովորական մարդուն հատուկ վերաբերմունքով, էն որ գիտես, որ փողոց պետք չի դուրս գալ։
Ու մի բան էլ, այո´ , էս դեպքի քաղաքական պատասխանատվությունը նախկին իշխանությունների վրա է, չի կարա քո երկրում առնվազն 100 երեխա վաճառվի, ու դու դրա մասին չիմանաս, չի կարա էդ չափի կաշառք պտտվի, ու դու դրա մասին առնվազն չիմանաս: Թե բա ազգային կառավարություն, ազգային կուսակցություն, ազգային սերունդի դաստիրակություն: Էս էր ձեր ազգայինը, տեսանք ձեր ազգայինը»: