Լուրջ խնդիրներ ունեցող Եվրամիությունը բարեփոխելու համար անհրաժեշտ է ստեղծել ֆրանս-գերմանական տնտեսական գոտի։ Այդպես է կարծում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ Հաղորդում է France Presse գործակալությունը։
«Նման որոշումը մեզ թույլ կտա պաշտպանել մեր շահերը Գերմանիայի հետ մրցակցությունում՝ վերացնելով հարկային դաշտում և սոցիալական քաղաքականությունում մեր թույլ տեղերը, ինչպես նաև հնարավորություն ստանալով դառնալ արտարժութային միության առաջատար երկիր։ Եթե ԵՄ երկու հզորագույն տնտեսությունները միավորվեն, եվրագոտին կամրապնդվի, ինչն, իր հերթին, կապահովի կայունությունը մայրցամաքում», — ասել է նա։
Սարկոզին նաև առաջարկել է դադարեցնել Շենգեն-1 պայմանագրի գործողությունը և փոխարինել դա Շենգեն 2-ով, որին հնարավոր կլինի միանալ միայն միգրացիոն դեմպինգի վերացման պայմանով՝ երբ ներգաղթյալներն իրենք են ընտրում, թե Եվրոպայում որտեղ է իրենց համար հարմար ապրելը։