Ինչպես գիտենք, երեկ Վիեննայում տեղի ունեցավ Սերժ-Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը: Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ, ով իր տեսանկյունից ամփոփել է Սարգսյան-Ալիև հադիպումը.«Դատելով հանիպումից հետո հրապարակված հայտարություններից կարող ենք ասել, որ ինքնին նյութականացված արդյունք չտալով, այնուամենայնիվ, սկիզբ դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների վերսկսմանը: Բայց այստեղ կարևոր պրոցեսներ կան ոչ միայն բանակցային գործընթացում, այլև բանկացային գործընթացի շուրջ, նախ և առաջ այն, որ մինչև բանակցային գործընթացների ընդատվելը Ռուսաստանը միանձնյա ստանձնել էր միջնորդի դեր, որը որևէ արդյունք չտվեց, հիմա կարող ենք նաև ասել, որ արևմտյան միջնորդներն են փորձում ինչ-որ ձևով հանդիպումների սերիա կազմակերպել, թե դա որքանով կհաջողի, ժամանակը ցույց կտա, բայց, այնուամենայնիվ, դրա նախանշանները կան և այս հարցում ես կարևորում եմ ամերիկյան նոր համանախագահի ակտիվությունը:
Այդ համանախագահի նոր ընտրությունը, որ կատարված է, ցույց է տալիս, որ կփորձեն, համենայնդեպս, ինչ-որ ակտիվություն մտցնել բանակցային գործընթացում»,-նշել է փորձագետը: Վերջինս մեծ հույսեր չունի, որովեհետև, ըստ նրա, քանի դեռ տարածաշրջանը կոնսերվացված է և այդ կոնսերվացման գործում առաջին ջութակի դերում Թուրքիան է, հետևաբար, ըստ Մեհրաբյանի, շատ դժվար է, որ կոնֆլիկտը տրանսֆորմացվի, և կողմերի շահերը և շահերի ընկալումներն ինչ-որ բարենպաստ փոփոխությունների ենթարկվեն, որպեսզի մոտենա հանգուցալուծումը:
Էմմա Պալյան