Ադրբեջանական Haqqin.az կայքը, հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարությանը, պնդում է, որ այսօր երեկոյան կայանալու է Սերժ Սարգսյան — Իլհամ Ալիև հանդիպումը։
Հանդիպմանը ներկա է լինելու նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Կայքը նշում է, որ հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով 20.30-ին։ ԱՄՆ պետքարտուղարության կայքում այս մասին ոչինչ չի նշվում։
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջոն Ուորլիքը թվիթերյան իր էջում գրել էր, որ այսօր ղարաբաղյան կարգավորման հարցով կլինի նշանակալի հայտարարություն։