տուն Աշխարհ «Սատանա, սատանա» բղավելով՝ դանակը խրել է մանկապարտեզում քնած  տղայի կոկորդը (տեսանյութ)

«Սատանա, սատանա» բղավելով՝ դանակը խրել է մանկապարտեզում քնած  տղայի կոկորդը (տեսանյութ)

977
0

36-ամյա Դենիս Պոզդեեւը Նարյան Մարի «Հեքիաթ» մանկապարտեզում հայտնվել է՝ պահակատանը ներկայանալով որպես մանկապարտեզի սանի ծնող։ Նա բարձրացել է երկրորդ հարկ եւ «սատանա, սատանա» բղավելով՝ դանակը խրել վեցամյա քնած տղայի կոկորդը (քնի ժամ է եղել)։ 

Հանցագործության պահին տղամարդը գինովցած էր։ Նա հաշվառված է նարկոդիսպանսերում։ 

«Հավերժական կյանքի մասին գրքում կախարդական խոսքեր էի կարդացել, համաձայն որի՝ մտերիմներիս կլիներ հավերժական կյանք, ինչպես նաեւ հարստություն թե ինձ, թե նրանց։ Դրանք իրականություն դարձնելու համար մանկապարտեզում պետք է սպանեի երեխայի, որպեսզի կախարդանքը կատարվեր»,- պատմել է մարդասպանը։

Ձերբակալվել է նաեւ մանկապարտեզի անվտանգության աշխատակիցը։

Սպանության մանրամասները ճշտում են ՌԴ իրավապահ մարմինները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here