տուն Սպորտ «Սառը ոտքի» պատճառով Պելեն հրաժարվել է մասնակցել Մունդիալ 2014-ի վիճակահանությանը

«Սառը ոտքի» պատճառով Պելեն հրաժարվել է մասնակցել Մունդիալ 2014-ի վիճակահանությանը

180
0

Pelй

Բրազիլացի լեգենդար ֆուտբբոլիստ Պելեն կմասնակցի Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2014 թվականի վիճակահանությանը, սակայն կտրականապես մերժել է մասնակցել գնդակները զամբյուղներից դուրս բերելու արարողությանը։ Պելեն մերժել է նույնիսկ նախագահ Դիլմա Ռուսեֆին։

«Դիլման խնդրեց, սակայն ես նախընտրեցի գնդակները չհանել, քանի որ ինձ հարմար չեմ զգում։ Իսկ եթե հանկարծ այդ վիճակահանության արդյունքները դրական չլինեն Բրազիլիայի համար», — տարակուսել է Պելեն։

Պելեն այս որոշումը պատահական չի ընդունել։ Նրան Բրազիլիայում անհաջողակ են համարում՝ անվանելով «պե ֆրիու» կամ «սառը ոտք»։ Բացի այդ, Պելեն հայտնի է նրանով, որ իր կանխատեսումները երբեք չեն իրականանում։ 1994 թվականին նա կանխատեսում էր Կոլումբիայի հաղթանակը, 1998-ին՝ Իսպանիայի, 2002-ին՝ Արգենտինայի կամ Ֆրանսիայի։ Սակայն նրանք բոլոր դուրս էին մնում նախնական փուլերից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here