Առնվազն 4 հոգի զոհվել, ևս 10-ը անհետ կորել են Սաուդյան Արաբիայում անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է լիբանանյան Naharnet գործակալությունը:
Հաղորդվում է, որ երկրի մայրաքաղաքում՝ Էլ-Ռիյադում, երկու հոգի զոհվել են, ևս յոթը՝ անհետ կորել:
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ երկուշաբթի օրվանից ի վեր փրկարարները 1357 հոգու են փրկել: