տուն Լուրեր Սաուդյան Արաբիայում կանայք շարունակում են պայքարը մեքենա վարելու իրավունք ստանալու համար

Սաուդյան Արաբիայում կանայք շարունակում են պայքարը մեքենա վարելու իրավունք ստանալու համար

288
0

saudi-woman

Սաուդյան Արաբիայում կանայք շարունակում են պայքարել մեքենա վարելու իրավունք ձեռք բերելու համար: Դրա շրջանակներում անցկացվել է բոլոքի ակցիա՝ «Հանուն կանանց վարելու իրավունքի» նշանաբանով: Սաուդցի կանայք առաջարկել էին ղեկին նստել, տեսաձայնագրել դա և տեղադրել համացանցում:

Բողոքի գլխավոր ակցիան պլանավորված էր անցկացնել շաբաթ օրը, սակայն իշխանությունների ճնշման հետևանքով կանայք ստիպված եղան այն չեղյալ հայտարարել: Իշխանությունները բողոքի կազմակերպիչներին սպառնացել են բանտարկությամբ, իսկ կայքը, որում ակտիվիստ կանայք տեղադրել էին ղեկին նստած տեսաձայնագրությունները, ենթարկվել է ցանցահենների հարձակման: Սակայն սաուդցի կանանց հաջողվել է այս տեսահոլովաները համացանցում տարածել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here