Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի դատարանը երկու կանանց դատապարտել է 10 օրվա ազատազրկման և մտրակի 20 հարվածի համացանցում ակտիվության համար։ Այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն։
Կանանցից մեկը մյուսին մեղադրել է Whatsapp մեսենջերով վիրավորական բնույթի մեկնաբանություններ ուղարկելու համար։ Կանայք չեն հաշտվել նույնիսկ դատավորի այն հորդորից հետո, որ դա պետք է անել, քանի որ այժմ Ռամադան սրբազան ամիսն է։
Ի վերջո, դատարանը որոշել է նրանց 10 օրով ուղարկել բանտ, ինչպես նաև ենթարկել մտրակի 20 հարվածի։ Վիճող կողմերը որոշել են բողոքարկել այս որոշումը վերին ատյանի դատարանում։