Սաուդյան ոստիկանները ձերբակալել են վեց հոգու, ում մոտ հայտնաբերվել է 267 մլն դոլարի թմրանյութեր։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով թագավորության ներքին գործերի նախարարությանը։
Ձերբակալվածներից 5-ը Սաուդյան Արաբիայի, իսկ մեկը՝ Բահրեյի քաղաքացի են։ Նրանք Սաուդյան Արաբիայից փորձել են դուրս բերել 22.6 մլն հատ ամֆետամին տիպի դեղահաբ։ Դրանք թաքնված են եղել փշալարի և պլաստմասե տարաների խմբաքանակի մեջ։ Ոստիկանությունում հաղորդել են, որ սա թույլ է տվել դուրս գալ հանցավոր խոշոր խմբավորման հետքի վրա, որը ղեկավարում է Սաուդյան Արաբիայի հպատակ քաղաքացին։ Թմրանյութերի անօրինական բիզնեսի համար մեղադրյալը կարող է դատապարտվել մահապատժի։