տուն Քաղաքական Միջազգային Սաուդիան Արաբիայում արգելվել են ուղտերի զոհաբերությունները

Սաուդիան Արաբիայում արգելվել են ուղտերի զոհաբերությունները

54
0

rsz_s_e15_04961410

Մուսուլմանական ուխտագնացության (հաջջի) համար Սաուդիա Արաբիա ժամանելիք ուխտավորներին MERS-CoV («ուղտի գրիպ») կորոնավիրուսի պատճառով արգելվել են ուղտերի զոհաբերությունները: Այս մասին հաղորդում է ԱՄԷ-ի The National պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գիտնականների խումբը թագավորության առողջապահության նախարարությանը խորհուրդ է տվել դիմել այս արգելքին՝ խոսափելու կորոնավիրուսի համաճարակից: Նկատենք, որ Սաուդյան Արաբիայում MERS-CoV վիրուսի հայտնաբերումից հետո հիվանդացել է 721 մարդ, որից 297-ը մահացել է:

Գիտնականները ենթադրում են, ո հիվանդության հարուցիչները փոխանցվում են միասապատ ուղտերի միջոցով, այդ պատճառով հիվանդությունը հաճախ կոչում են նաև «ուղտի գրիպ»: Նշենք, որ յուրաքանչյուր տարի դեպի Մեքքա ուխտագնացության ժամանակ հավատացյալները զոհաբերում են շուր 1,3 միլիոն կենդանի, այդ թվում նաև՝ ուխտեր: