Նոյեմբերի 10-ին Լոս ԱՆջելեսում կայացել է Britannia մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար կազմակերպվում է Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի ամերիկյան մասնաճյուղի կողմից: Տարվա լավագույն կատակերգու անվանակարգում տեղ գտած միջադեպը շոկ է առաջացրել ներկաների շրջանում: Այս մասին գրում է the Telegrpah-ը:
Դերասանուհի Սալմա Հայեկը, որը վարել է մրցանակաբաշխությունը, նախ բեմ է հրավիրել Սաշա Բարոն Կոհենին, որին անվանել է ժամանակակից լավագույն կատակերգուն, այնուհետև սայլակով բեմ են բերել տարեց մի դերասանուհու, որը, ըստ Հայեկի, պատիվ է ունեցել նկարահանվել Չարլի Չապլինի հետ: Տարեց դերասանուհու ձեռքում Չապլինի ձեռնափայտն է եղել: Կոհենն այն վերցրել է ու սկսել պարել, սակայն հանկարծ սայթաքել է ու ասյլակով կնոջը դուրս շպրտել բեմից:
Սարսափած հյուրերն ավելի ուշ իմացել են, որ դա բեմականացում է եղել: