Միանգամից երեք ընկերություններ` Microsoft-ը, Audi-ը և Emirates-ը ցանկանում են, որպեսզի Մադրիդի «Ռեալի» «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտը վերանվանելու և սեփական ընկերության անունով կոչելու համար: Նման իրավունք ստանալու համար ընկերությունը ստիպված կլինի վճարել տարեկան 25 մլն եվրո:
Marca-ն տեղեկացնում է, որ եթե գործարքը կայանա, ապա այս ցուցանիշով «Ռեալը» կգերազանցի Մյունխենի «Բավարիային», որն ապահովագրական Allianz ընկերությունից տարեկան ստանում է 21 մլն եվրո՝ մյունխենյան մարզադաշտը նրա անունով կոչելու համար: