Կանադայի պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, վարչապետի մամուլի քարտուղար Փոլ Կալանդրան քննադատության է ենթարկել ազատականներին, որոնք կոչ են արել հրաժարվել Հյուսիսային բևեռից և նրա ամենահայտնի բնակչից՝ Սանտա Կլաուսից։ Նա հայտարարել է, որ Կանադան մտադիր չէ հրաժարվել ո՛չ Հյուսիսային բևեռից, ո՛չ էլ Սանտա Կլաուսից։ Այս մասին հաղորդում է The National Post-ը։
«Մենք գիտենք, որ ազատականները չեն կարծում, թե Հյուսիսային բևեռն ու Սանտա Կլաուսը չեն գտնվում Կանադայում։ Ընդհակառակը, վստահ ենք դրանում և պատրաստվում են համոզվել, որ որքան հնարավոր է լավ կպաշտպանենք դրանք (Հյուսիսային բևեռն ու Սանտա Կլաուսին — խմբ․)», ասել է Կալանդրան։
Տեղեկացնենք, որ այս շաբաթ, Կանադան դիմել է ՄԱԿ՝ Հյուսիսային բևեռն իր տարածքի մեջ ներառելու խնդրանքով։ Ազատականների առաջնորդ Ջասթին Տրյուդոն հայտարարել էր, որ կհետաձգեր այդ քննարկումները, քանի դեռ չկան գիտնականների եզրակացությունները։