տուն Սպորտ Սանդրո Ռոսելը` Տիտո Վիլանովայի վերադարձի մասին

Սանդրո Ռոսելը` Տիտո Վիլանովայի վերադարձի մասին

212
0

2012-06-26_SANDRO_ROSELL_15.v1348913981.v1351650644.v1355945978

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը ասել է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան կարող է վերադառնա ակումբ: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

«Վիլանովայի հիվանդությունը վատագույնն է, ինչ տեղի է ունեցել ակումբի հետ այն պահից, երբ ես աշխատում եմ այստեղ: Նա էներգիայով լի է և հոգով ուժեղ: Եթե Վիլանովան ապաքինվի, նա վստահաբար կվերադառնա «Բարսելոնա»: Դեռ չգիտեմ, թե ինչ կարգավիճակով կվերադառնա: Մենք ընտրեցինք Մարտինոյի թեկնածությունն անմիջապես այն բանից հետո, երբ Վիլանովան մեկնեց բուժման Նյու Յորք:

Ես առաջին անգամ Մարտինոյին հանդիպել եմ 12 տարի առաջ: Երբ Տիտոյի հետ տեղի ունեցավ այդ ողբերգությունը, ես պնդեցի, որ Մարտինոյի անունը լինի Տիտոյին փոխարինողների թեկնածուների ցուցակում: 4-5 օրից մենք որոշում կայացրեցինք», — ասել է Ռոսելը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here