Հոլիվուդյան դերասանուհի Սանդրա Բուլոքը գլխավորել է ամենաշատ վարձատրվող դերասանուհիների վարկանշային աղյուսակը, որը կազմում է ամերիկյան Forbes ամսագիրը։ 2013 թվականի հունիսից մինչև 2014 թվականի հունիս ամիսը նա վաստակել է 51 մլն դոլար։
Այս եկամուտները նա ապահովել է շնորհիվ «Գրավիտացիա» ֆիլմում կատարած դերի, որը համաշխարհային տեսավարձույթում ստացել է 716 մլն դոլարի եկամուտ։ Ֆիլմը նաև արժանացել է 7 «Օսկարի»։
Երկրորդ հորիզոնականում Ջենիֆեր Լոուրենսն է՝ 34 մլն դոլարով, երրորդում՝ Ջենիֆեր Էնիսթոնը՝ 31 մլն դոլար։