«Ժողովրդական ընտրություն» (People’s Choice) մրցանակի դափնեկիր են դարձել դերասաններ Սանդրա Բալոքը և Ջոնի Դեփը։ Այս մասին երեկ հայտարարվել է Լոս Անջելեսում ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։
People’s Choice դափնեկիրները որոշվում են հանդիսատեսի քվեարկության արդյունքում։ Հանդիսատեսի կարծիքով՝ անցած տարի Բալոքը լավագույնն է եղել «Լավագույն կատակերգական դերասանուհի» և «Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգերում։ Բացի այդ, նա Ջորջ Քլունիի հետ միասին ճանաչվել է «Լավագույն հեռուստադուետ» անվանակարգի հաղթող «Գրավիտացիա» ֆիլմում կատարած դերի համար։
Դեփը լավագույնն է ճանաչվել «Տարվա դերասան» անվանակարգում՝ շրջանցելով Հյու Ջեքմանին, Չենինգ Թաթումին, Լեոնարդո դի Կապրիոյին, Ռոբերտ Դաունի կրտսերին։ Դի Կապրիոն լավագույնն է ճանաչվել «Տարվա դրամատիկ դերասան» անվանակարգում։