1in.am-ը գրում է. «Նախօրեին մենք գրել էինք, որ Ոստիկանության նախկին գնդապետ Սայաթ Շիրինյանը, որը փաստացի հանդես է գալիս որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից, նաև բիզնես կապերով է կապված Քոչարյանների հետ։ Գրել էինք, որ մեզ հասած տեղեկություններով՝ Շիրինյանը «Մարտին սթար» չիպսերի, արևածաղկի սերմերի ու պահածոների արտադրությամբ զբաղվող ընկերության համասեփականատեր է։ Շիրինյանը, մասնավորապես, ընկերության դեպի Ղազախստան արտահանումների պատասխանատուն է։ «Մարտին սթար»-ը կամ նույն ինքը՝ «Օտ Մարտինա» ընկերությունը նույնպես ներգրավված է Քոչարյանի բիզնեսներում և փոխկապակցված է «Էլիտ գրուպ» ՍՊԸ-ի հետ։ «Այսինքն՝ մեր ունեցած տեղեկությունների և վերլուծության արդյունքում կարելի է եզրակացնել, որ «Մարտին սթար» ՍՊԸ-ն նույնպես Քոչարյանի բիզնեսներից է»,- գրված էր մեր հրապարակման մեջ։
Հրապարակումից հետո մենք ստացել ենք «Մարտին սթար» ընկերության պատասխանը, որտեղ ասվում է, որ Սայաթ Շիրինյանը չի հանդիսանում և երբեք չի հանդիսացել «Մարտին սթար» ՍՊԸ-ի մասնակից, ավելին, նշված անձը առնչություն, փոխկապակցվածություն ևս չունի «Մարտին սթար» ՍՊԸ-ին։ Սայաթ Շիրինյանը չի հանդիսանում ընկերության՝ դեպի Ղազախստան արտահանումների պատասխանատուն»:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: