Սայաթ Նովա 12-ում նորից լարված իրավիճակ է: Շինարարական կազմակերպությունը այսօր առավոտյան սկսել է քանդել բակի ավտոտնակները: Ինչպես մեզ հայտնեց բնակիչներից մեկը, շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ունեն միայն կաթսայատան տարածքում.
«Կաթսայատունը վաճառված է` 73 քմ, սակայն կողքի ավտոտնակը ապօրինի քանդում են: Մեր փաստաբանը այդ բոլոր թղթերն ունի, մենք սպասում ենք քանդելուն: Մենք ոստիկանություն ենք կանչել և լրագրողներին ենք սպասում, որ գան տեսնենք ինչ է լինում:
Առավոտվանից եկել են, բնակիչների մեքենաների ճանապարհը փակել են: Նախագծի մեջ միայն կաթսայատունն է նշած, հիմա կողքից իրանք ուրիշ տարածքներ են գնում ու սարքում»: