տուն Արցախ Սամվել Բաբայանը շնորհավորում է Արցախի նախագահին

Սամվել Բաբայանը շնորհավորում է Արցախի նախագահին

186
0

«Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը շնորհավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին. «Հարգելի´ Արայիկ Վլադիմիրի,
անձամբ իմ և «Միասնական հայրենիք» կուսակցության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ:
Արցախի նախագահական ընտրություններն այլևս իրողություն են: Արդյունքում Դուք ստանձնել եք Արցախի զարգացման վեկտորն առաջիկա տարիներին ուղղորդելու պատասխանատու առաքելություն, ինչն առավել քան ընդգծվում է սրընթաց որակափոխվող ներքին և արտաքին մարտահրավերների համապատկերում:
Հարգելի´ Արայիկ Վլադիմիրի, ես հուսով եմ, որ ձեզ վստահված և չվստահված յուրաքանչյուր քվե լավագույնս կծառայեցնեք Արցախի` որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կայացմանը. հանգամանք, որով չափելի պիտի դառնա Ձեր և Ձեր կողմից ձևավորվող կառավարության գործունեությունը:
Մեր երկրի զարգացումն այլընտրանք չունի: Պատմական այս ժամանակաշրջանում դատապարտված ենք չվրիպելու, ուստի մաղթում եմ Ձեզ քաղաքական կամք և վճռականություն` ի շահ Արցախի` որպես անվտանգ և կայուն զարգացող սուբյեկտի»: