տուն Լուրեր Բլոգ Սամվել Ալեքսանյանը փորձում է ազդել ակտիվիստների վրա

Սամվել Ալեքսանյանը փորձում է ազդել ակտիվիստների վրա

222
0

The first session of the RA National Assembly of the 5th convocation«Փաստորեն Սամվել Ալեքսանյան օլիգարխը սկսել է ծանոթա-բարեկամա-համագյուղացիական կապերով փորձել ազդել Ծածկած շուկայի համար պայքարողների վրա:
Երեկ հայրիկիս զանգեց իր նախկին քարտաշներից մեկը ու ասեց, որ Սամվել Ալեքսանյանի մենեջեռը խնդրել է իրեն փոխանցել , որ ես այլևս չմասնակցեմ Ծածկած շուկայի ակցիաներին: Իսկ հայրիկս պատասխանել է , որ դա իմ իրավունքն է:
Այո, դա իմ իրավունքն է , և ոչ ոք չի կարող այն ինձնից խլել` խնդրելով, զգուշացնելով կամ վախեցնելով:
Իսկ ձեզ, մարդիկ ում համար պատիվ է Սամվել Ալեքսանյանի ու նրա մենեջեռի խնդրանքները տեղ հասցնել ` ես խղճում եմ պարզապես: Ես ձեզնից ավելի տղամարդկություն ունեմ»:

Շողակաթ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here