Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Սամյուել Էտո’Օն հայտնվել է իտալական «Ինտերի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդում են անգլիական լրատվամիջոցները։
Կամերունացին կարող է տեղափոխվել իր նախկին թիմն այս մրցաշրջանի ավատից հետո, քանի որ 33-ամյա հարձակվողն այլևս չի ցանկանում երկարաձգել Լոնդոնի «Չելսիի» հետ իր պայմանագիրը։ «Ինտերն» այս հարցով արդեն դիմել է անգլիական ակումբի ղեկավարությանը։
Հիշեցնենք, որ Սամյուելը «Ինտերում» խաղացել է 2009-2011 թվականներին՝ 67 հանդիպման ժամանակ դառնալով 33 գոլի հեղինակ։