տուն Հասարակություն Սահմանային լարվածությունը մոտ ժամանակներս կշարունակվի. ԳՇ պետ

Սահմանային լարվածությունը մոտ ժամանակներս կշարունակվի. ԳՇ պետ

527
0

Իրավիճակը սահմանին վերահսկելի է, լարվածությունը կամ միջադեպերը միշտ եղել են, ցավոք, կան ու, ինձ թվում է, մոտ ժամանակներս դրանք կշարունակվեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Արտակ Դավթյանի խոսքով՝ որոշակի չափով նվազել է կրակոցների և միջադեպերի թիվը։

Ինչ վերաբերում է Տավուշի մարզում արձանագրված լարվածությանը, ԳՇ պետը նշեց, որ այս պահի դրությամբ այնտեղ իրավիճակն էական փոփոխություններ չի կրել։

«Լարվածության որոշակի էլեմենտներ կան, բայց դա համարենք, որ սահմանային ռեժիմի լարվածություն է, որը միշտ եղել է»,- ասաց նա՝ շեշտելով, որ այսօր էլ են եղել կրակոցներ, սակայն դրանք կրել են ոչ նպատակային բնույթ։

Դավթյանն ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերը հակառակորդին համարժեք պատասխան են տվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here