տուն Քաղաքական Հայաստան Սահմանամերձ Բարեկամավանի ջրի հարցը լուծվեց (լուսանկարներ)

Սահմանամերձ Բարեկամավանի ջրի հարցը լուծվեց (լուսանկարներ)

513
0

Սահմանամերձ համայնքներում լուծում ստացած ցանկացած խնդիր ավելի է  ամրացնում Հայրենիքը: Յուրաքանչյուր լուծված հարց խթանում է գյուղական տնտեսությունների զարգացումն ու ընդլայնումը: Սահմանամերձ համայնքներում ապրողների խնդիրների լուծումը խոսում է մեր երկրում լրջագույն փոփոխությունների մասին:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ ահազանգ ստացանք Տավուշի մարզի Բարեկամավան գյուղից: Գյուղացիները հայտնում էին, որ գյուղն ունի ջրի խնդիր: 

Ինչպես արդեն հայտնել էինք, բարեկամավանցիների ջրի խնդրի հարցով զրուցել էինք Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: 

Մարզպետը հավաստիացրել էր, որ ամենակարճ ժամկետներում կլուծվի սահմանամերձ Բարեկամավան համայնքի ջրի խնդիրը:

Հայկ Չոբանյանը նույնպես կարևորում էր թշնամիներով շրջապատված համայնքում խնդրի շուտափույթ լուծումը, քանի որ սահմանամերձ բնակավայրերը մեր երկիրը անառիկ պահող ամրոցներն են:

Եվ, հուրախություն բոլորիս, մարզպետի հետ զրույցից ընդամենը մի քանի օր հետո Բարեկամավանի բնակիչներից մեկը տեղեկացրեց, որ վերջապես գյուղում կենսական նշանակություն ունեցող ջրի խնդիրը  լուծում ստացավ:

Բարեկամավանում ջրի խնդիրը լուծվեց, և այս փաստն արձանագրում է, որ մենք ապրում ենք ժողովրդավար երկրում, որտեղ պաշտոն ստացած անձը ծառայում է Հայրենիքին:

Հայրենիքը սկսվում է սահմանից: Սակավամարդ Բարեկամավանում ջրի խնդիր չկա: Եվ գյուղում ապրողները կարող են հանգիստ ապրել, շենացնել իրենց գյուղը և ավելի ամուր կառչել մայր հողից:

Հայկ Մագոյան