տուն Հասարակություն Իրավական Սահմանադրական դատարանի որոշումը Քոչարյանի գործով՝ վաղը

Սահմանադրական դատարանի որոշումը Քոչարյանի գործով՝ վաղը

159
0

Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության որոշումը կհրապարակի վաղը` սեպտեմբերի 4-ին։ Այս մասին լրագրողներին ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ 

Հիշեցնենք՝ ՀՀ սահմանադրական դատարանը օգոստոսի 29–ից գրավոր ընթացակարգով քննում է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականության հարցը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here