տուն Քաղաքական Միջազգային Սալվադորի նախագահ է դարձել ապստամբների հրամանատարը

Սալվադորի նախագահ է դարձել ապստամբների հրամանատարը

107
0

ssc2

Սալվադորի ապստամբների նախկին հրամանատար Սանչես Սերենը հաղթել է այդ երկրի նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

Ինչպես հաղորդում է գործակալությունը` Սերենը  մեծ առավելությամբ հաղթել է մյուս թեկնածուին` Ազգային հանրապետական միության նախագահ Նորման Կիխանոյին: Ընտրությունների ժամանակ Սերենը ներկայացրել է Ֆարաբունդո Մարտիի անվան ազգային ազատագրական ճակատ իշխող ուժի թեկնածուն:

Առաջին անգամ է, երբ Սալվադորի քաղաքացիները քվեարկում են 1979-1992 թվականներին երկրում քաղաքացիական պատերազմին մասնակցած ապստամբների հրամանատարի օգտին: