տուն Քաղաքական Հայաստան Սադիստը պետք է լինի այնտեղ, որտեղ իր տեղն է. Նաիրա Զոհրաբյան

Սադիստը պետք է լինի այնտեղ, որտեղ իր տեղն է. Նաիրա Զոհրաբյան

262
0
Նաիրա Զոհրաբյան

Մեկնարկել էր ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:

«2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցի շուրջ մտքերի փոխանակում էր տեղի ունենում:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում մասնավորապես նշեց.

«Ինձ դիմել էր մի կին, որի վրա ամուսինը գրաֆիկով սիգարետ էր հանգցնում, նա չգիտեր իր իրավունքները, վախենում էր դիմել իրավապահներին, ասում էր՝ հարևաններն ինչ կասեն։ Իրեն պիտի բացատրել, որ դու իրավատեր ես, պահանջատեր ես, իսկ սադիստը պետք է լինի այնտեղ, որտեղ իր տեղն է»: