տուն Քաղաքական Միջազգային Սաակաշվիլու մուտքն Ուկրաինա արգելվեց

Սաակաշվիլու մուտքն Ուկրաինա արգելվեց

192
0

0A39F0BE-BA10-491C-B70E-35D935B87287_mw1024_n_s

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը բավարարել է Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Օլեգ Ցարյովի հայտը և անցանկալի անձ է համարել 36 հոգու, այդ թվում՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն։ Այս մասին գրում է Kommersant-Ուկրաինան։ Նրանց մուտքն Ուկրաինա կարգելվի։

Նամակը նախարարի և ծառայության պետի անունով հղվել էր դեկտեմբերի 8-ին։ Խորհրդարանականի կարծիքով՝ Ուկրաինայում իրավիճակի ապակայունացումը, փողոցային ակտիվությունը և շենքերի գրավումը կրում են նախապես ծրագրավորված բնույթ, իսկ նման միջոցառումների կազմակերպումն իրականացվել է համապատասխան մասնագետների մասնակցությամբ։

«Միանգամայն հիմնավորված են այն մտահոգությունները, թե ինչու են օտարերկրյա քաղաքական տեխնոլոգներն ու մասնագետները բողոքի ակտիվ փուլում այցելում մեր երկիր, ում գործունեությունը վերածվում է ազգային անվտանգության սպառնալիքի»,- ասվում է Ցարյովի նամակում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here