տուն Քաղաքական Միջազգային Սաակաշվիլու կնոջ «Մուսան» փակվում է

Սաակաշվիլու կնոջ «Մուսան» փակվում է

112
0

11111111111111111111

«Մուսա» ռադիոալիքը, որը պատկանում է Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուվոլսին, կարող է փակվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել Միխեիլ Սաակաշվիլու տիկինը։ Բանն այն է, որ անցած տարիների ընթացքում ռադիոն ֆինանսավորվել է ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հիմնադրամի կողմից։

«Աջակցե՛ք 24 ժամ դասական երաժշտություն հեռարձակող ռադիոալիքին, որը գտնվում է փակման եզրին», — ասվում է նրա հրապարակման մեջ։

Ֆեյսբուքում գործում է «Մի սպանե՛ք «Մուսան»» էջը, որտեղ արվեստի և մշակույթի շատ գործիչներ կոչ են արել Վրաստանի մշակույթի նախարարին՝  պահպանել այդ ռադիոալիքը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here