Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կարծիքով՝ Ուկրաինայի հիմնական առաջնահերթությունն այժմ պետք է լինի լիարժեք ռազմական մոբիլիզացիան։ Այս մասին հաղորդում է UNN-ը։ Այս հայտարարությունը Սաակաշվիլին արել է արևելյան Ուկրաինայում ռուսամետ ուժերի կողմից կրկին վերսկսված սադրանքների ֆոնին, որի ժամանակ մի քանի հարյուր հոգանոց խմբեր գրոհում են շրջանային պետական հաստատությունների շենքերը։
«Նաև անհրաժեշտ է խուսափել Ուկրաինայի զինված ուժերի որոշ հրամանատարների կողմից անհնազանդության դրսևորումներից, քանի որ Ռուսաստանի հետախուզությունն աշխատում է այդ ուղղությամբ», — ասել է Սաակաշվիլին՝ նշելով, որ անհրաժեշտ է ձեռնամուխ լինել արմատական բարեփոխումների, որպեսզի «ուկրաինացի ժողովուրդն ավելի համախմբվի պետականության գաղափարի շուրջ, քան ներկայում է»։