Երեկ, ուշ երեկոյան Միխեիլ Սաակաշվիլին ժողովրդին դիմելուց հետո, անսպասելի, ինքնաթիռով լքել է երկիրը, ինչը սոցիալական ցանցերում իրարանցում է առաջացրել, իսկ շատերը կարծիք են հայտնել, որ Վրաստանի արդեն նախկին նախագահն արտաքսվել է երկրից:
Սակայն այսօր Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիդ Զալկալիանին հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին Բրյուսելում է: Նախարարությունում ասել են, որ իրենք տեղեկացված են եղել այս այցի մասին, սակայն մանրամասներին չեն տիրապետում, քանի որ այցի նախապատրաստման ժամանակ արտգործնախարարությունը մասնակցություն չի ունեցել: