տուն Քաղաքական Սաակաշվիլին՝ Սերժ Սարգսյանի թաքուն երազանքի մարմնացում

Սաակաշվիլին՝ Սերժ Սարգսյանի թաքուն երազանքի մարմնացում

221
0

Sahakashvili-SargsyanԱյսօր ՄԱԿ-ի ասամբլեայի ամբիոնից  Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին  Ռուսաստանի հասցեին հնչեցրեց գնահատականներ, որոնց հետ  անգամ հայաստանյան իշխանությունները հոգու խորքում պետք է  համաձայնեն: Եթե  մի կողմ թողնենք  Սաակաշվիլու խոսքի էմոցիոնալ շեշտը, ապա հստակ երևում է, որ Վրաստանի նախագահը բավական հակիրճ  ձևակերպեց Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը Հարավային Կովկասում:  Զարմանալի չէ, որ Սաակաշվիլու ելույթից  Հայաստանում գուցե ավելի շատ են ոգևորվել, քան Վրաստանում, համենայնդեպս այդ մասին են վկայում սոցցանցերը: Սակայն ցավալիորեն պետք է արձանագրենք, որ  հայաստանյան հասարակության ակտիվ հատվածի դիրքորոշումն ու  ցանկությունները  նման բարձր ամբիոնից արտաբերվում են հարևան երկրի նախագահի կողմից: Սա արդեն ցույց է տալիս ոչ միայն հայաստանյան իշխանության , այլև ամբողջ քաղաքական դաշտի սնանկությունը: Վերջիվերջո պետք է արձանագրենք, որ վերջին երեքուկես տարիներին Եվրամիության հետ տարվող բանակցություններում անգամ գրեթե բոլոր  հայ քաղաքական ուժերն ու գործիչները կրավորական կեցվածքով սպասման մեջ էին` թերևս փայլուն կերպով հասկանալով,  Ռուսաստանը ձեռքները ծալած չի նստելու: Արդյունքը եղավ սեպտեմբերի 3-ը, և  մենք հիմա արդեն ստիպված ենք «հերոսացնել»  Սաակաշվիլուն, ով լավագույնս է բնորոշում Հայաստանի կարգավիճակը` «անկյուն  քշված»:  Ինչ վերաբերում է հայաստանյան քաղաքական դաշտի անտարբեր լռությանը , ապա դա կարող է ունենալ շատ պարզ բացատրություն` եթե Սերժ Սարգսյանը այնուամենայնիվ ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը, ապա` լավ, իսկ հակառակ պարագայում` ինչը և եղավ, կարելի էր դիվիդենտներ շահել:  Ցավոք սրտի անգամ Մաքսային միություն մտնելու   հայտարարությունից հետո էլ, հայաստանյան քաղաքական դաշտում ոչ իշխանական քաղաքական ուժերը հանդես չեկան միասնական քաղաքական գնահատականով̀ Սերժ  Սարգսյանի կատարած քայլի նկատմամբ` մեծ մասամբ բավարավելով լղոզված հայտարարություններով կամ լուռ համաձայնությամբ, իհարկե խոսքը չի վերաբերում առանձին գործիչների կոշտ գնահատաններին և ռուսամետ հանդես եկող , սակայն իրականում  ռուսասատանի շահերը սպասարկող «գործիչներին»: Արդյունքում մեզ մնում է միայն նայել ու հրճվել, թե ինչպես է «դուխով» Սաակաշվիլին շշպռում  «չար ու վատ» Ռուսաստանին:

Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here