Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ պատարստ է համագործակցել «Հիզբոլլահ» շարժման հետ և նրա հետ ձևավորել կոալիցիոն կառավարություն։ Այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն։
Նրա խոսքերով՝ այս քայլը միակ հնարավորությունն է՝ Լիբանանը դուրս բերել ստեղծված ծանր ճգնաժամային իրավիճակից, ինչը ձևավորվել է 2013 թվականին՝ Նաջիբ Միկատիի կառավարության հրաժարականից հետո։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի միջազգային տրիբունալը Սաադ Հարիրիի հոր՝ նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության մեջ մեղադրում է «Հիզբոլլահին»։