ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիները՝ Սեդրակ եւ Լեւոն Քոչարյանները, որպես վկա ՀՔԾ-ում հարցաքննվել են։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Լեւոն Քոչարյանը։
Քոչարյանի որդիները պարզաբանում են՝ կանչվել են հարցաքննության՝ «5-րդ ալիքի» սեփականատեր Արման Թավադյանի գործով:
Հիշեցնենք՝ Արմեն Թավադյանը կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։