տուն Տնտեսական Ռ. Գիրագոսյան. Միգրացիան միայն բացասական չի կարելի համարել

Ռ. Գիրագոսյան. Միգրացիան միայն բացասական չի կարելի համարել

178
0

Ընդհանուր առմամբ միգրացիան միայն բացասական չի կարելի համարել: Այս կարծիքն այսօր հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը` «Արտագաղթի հոգեբանությունը. Գաղթականի կյանքը իջեցված սոցիալական կարգավիճակի պայմաններում» գիտաժողովի ժամանակ: Գիտաժողովը կազմակերպել էր «Հասարակական առաջընթաց» նախաձեռնությունը` «ՀայԷկոնոմբանկի» և «InLobby» ընկերության ֆինանսավորմամբ:

Ռ. Գիրագոսյանի խոսքով` մարդիկ, որոնք արտագաղթում են, շատ հաճախ ձեռք են բերում գիտելիքներ ու հմտություններ, որոնք չէին կարող ձեռք բերել Հայաստանում: Ուստի եթե կառավարությունը համապատասխան քաղաքականություն վարի` հետագայում այդ մարդկանց հմտությունները Հայաստանի համար այս կամ այն կերպ ծառայեցնելուն, ապա միգրացիա բացասական հետևանքը կարող է վերածվել դրականի:

Հայաստանում, սակայն, ըստ վերլուծաբանի, արդեն շատ է սրվել անվտանգության խնդիրը` սկսած բանակում ծառայողների թվի կրճատումից, վերջացրած չամուսնացած երիտասարդ աղջիկների թվի ավելացումով: Ուստի, ըստ Գիրագոսյանի, արտագաղթի ահագնացող տեմպերի դեմն առնելու համար համապատասխան միջոցառումներ են պետք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here