Շատերն են թերևս հիշում հանրահայտ բռնցքամարտիկ Ռոքի Բալբոյի մասին ֆիլմը, երբ նա մարզվելիս արագ վազում էր Ֆիլադելֆիայի արվեստների թանգարանի աստիճաններով: Ինչպես գրում է The Huffington Post-ը, անհայտ անձը, որը 8 հազար դոլարի վնաս է հասցրել պատմական այդ կառույցին, փորձել է Ռոքիի անցած ճանապարհն անցնել ավտոմեքենայով, ինչը ֆիքսել է հարևանությամբ ապրողներից մեկը: Ոստիկանությունը հրաժարվում է հրապարակել սուր զգացողությունների սիրահարի անունը: