տուն Քաղաքական Միջազգային Ռուս զինվորականները գրոհով վերցրել են ուկրաինական նավը

Ռուս զինվորականները գրոհով վերցրել են ուկրաինական նավը

111
0

article-2582209-18A6CC6C000005DC-616_634x442

ՌԴ ծովային հետևակի հատուկ ստորաբաժանումը գրոհով վերցրել է «Վիննիցա» կորվետը (հետախուզական ռազմանավ)։ Ռուս զինվորականները նավի անձնակազմից պահանջել են իջեցնել Ուկրաինայի ՌԾՈւ դրոշը և բարձրացնել Անդրեևսկին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղրիմյան մամլո կենտրոնի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը։

«Հարձակման արդյունքում «Վիննիցա» կորվետում է գտնվում ՌԴ ծովային հետևակի հատուկ ստորաբաժանումը։ Նրանք անձնակազմից պահանջել են իջեցնել Ուկրաինայի ՌԾՈւ դրոշը և բարձրացնել Անդրեևսկի դրոշը», — գրել է Սելեզնյովը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերի միակ սուզանավի վրա բարձրացվել է Անդրեևսկի դրոշը, դա նշանակում է, որ այս նավը ևս մտել է ՌԴ Սևծովյան նավատորմի կազմի մեջ։