Ռուսական МАСТЕР աստղադիտակների ցանցի կողմից, հնարավոր է, հայտնաբերվել է ևս մեկ պոտենցիալ վտանգավոր երնկաքար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Այլ աստղագետները դեռ չեն հաստատել նորությունը:
Ռուսաստանի պետական աստղադիտական ինստիտուտի МАСТЕР ցանցի ղեկավար Վլադիմիր Լիպունովը հայտարարել է, որ մի քանի ժամ առաջ իրենք Բուրյաթիայում տեղակայված իրենց աստղադիտակներից մեկով մի նոր երկնաքար են հայտնաբերել: Նախնական տվյալներով՝ այն մոտենում է Երկրին և դասվում է պոտենցիալ վտանգավոր աստերոիդների շարքին: