Ռուսաստանում արդեն ավանդույթ դարձած ամենամյա Ռուսական քայլերթն այսօր է: Այն անց է կացվում Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Մոսկվայի ռուս ազգայնականները բաժանվել են երկու խմբի, մի խումբն իրենց քայլերթը կոչում է Ցարական քայլերթ, մյուս խումբը Ճիշտ քայլերթ: Ցարական քայլերթի մասնակիցները երթ են անցկացնում հանուն Ռուսական կայսրության, հանուն Սովետական միության, իսկ Ճիշտ քայլերթին հիմնականում մասնկացում են երիտասարդներ, նույնիսկ դպրոցականներ, բացականչում են ազգայնական, նացիստական, ագրեսիվ, սադրող կարգախոսներ, ինչպես օրինակ մահ կովկասցի ահաբեկիչներին:
Հետաքրքիրն այն է, որ անցյալ տարիներին քայլերթն ուղեկցում էր Օմոնի հսկայական շարասյուն, սակայն այս տարի, ոստիկանները զգալիորեն քիչ են: Տեսանյութի մեկնաբանողներից մեկը ծաղրում է ՌԴ նախագահ Պուտինին, ասելով, որ, երբ երթին մասնակցում էր Նավալնին ոստիկաններն անցորդներին թույլ չէին տալիս քայլերթին միանալ, ասում է, թե Պուտինը վախենում էր, որ Նավալնին այդ ամբոխով հեղաշրջում կանի, իսկ այս տարի, երբ Նավալնին հայտարարել է, որ չի մասնակցելու ակցիային, երթի մուտքն ազատ է: