Ուկրաինացի հայտնի երգչուհի և քաղաքացիական ակտիվիստ Ռուսլանան հայտարարել է, որ ինքը մտադիր է ինքնահրկիզվել, եթե երկրում փոփոխություններ տեղի չունենան։ Այս մասին նա հայտարարել է Մայդանում։ Հաղորդում է TCN-ը։
Նա նշել է, որ պատրաստ է ինքնասպանության, եթե ցուցարարների պահանջները չկատարվեն։ Եվրատեսիլ 2004-ի հաղթողը կոչ է արել համախմբվել և չնահանջել․ «Ես ձեզ անկեղծ եմ ասում, որ կինքնահրկիզվեմ Մայդանում, եթե փոփոխություններ տեղի չունենան։ Ես արդեն որոշում կայացրել եմ», — ասել է երգչուհին, ով աջակցում է եվրաինտեգրման շարժմանը։